Եթե Փաշինյանը Զանգեզուրը տա, բոլորովին չզարմանաք. թուրք մեկնաբան (ֆոտո)
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքական TGRT հեռուստաընկերության լուրերի եթերում հաղորդավար Էքրեմ Աչըքելը լայն անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 50 մլրդ դոլար փոխհատուցման մեխանիզմին։ Թուրք մեկնաբանը նշել է, որ Ադրբեջանը եւ ադրբեջանական ժողովուրդը փոխհատուցում են պահանջում Հայաստանից, որը կազմում է 50 միլիարդ դոլար։ Էքրեմ Աչըքելը նշում է, որ Հայաստանը քանի որ չի կարող վճարել 50 մլրդ փոխհատուցումը, կհանձնի Զանգեզուրը, որի միջոցով արդեն Թուրքիան լրիվ կկապվի Ադրբեջանի հետ։ Թուրք մեկնաբանը նշել է. «Հայաստանը կյանքում չի կարող 50 մլրդ դոլար վճարել եւ եթե Փաշինյանը Զանգեզուրը տա, բոլորովին չզարմանաք»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



