Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարածքների կորուստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը այնտեղ կար գործող 36 ՀԷԿ. Արցախի Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետի պաշտոնակատար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարածքների կորուստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը Արցախում կար գործող 36 ՀԷԿ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:

«ՀԷԿ-երից մեկը Սարսանգինն է՝ 50 ՄՎտ հզորությամբ, և կա ևս 5 փոքր ՀԷԿ, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը միասին 25 ՄՎտ։ Այս պահին, սակայն, դրանք ամբողջ ներուժով չեն աշխատում, քանի որ սակավաջրության խնդիր կա, գումարային մոտ 5.5 ՄՎտ հզորությամբ են այդ 5 ՀԷԿ-երը աշխատում։ Իսկ 30 ՀԷԿ-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա։

Լևոն Գաբրիելյանի խոսքով՝ մինչ պատերազմը 36 ՀԷԿ-երը կարողանում էին ամբողջությամբ ապահովել Արցախի էլեկտրաէներգիան: Նույնիսկ ավելացած մասը արտահանվում էր Հայաստան՝ փոխհոսքերի միջոցով։

«Հիմա այդ ՀԷԿ-երը չկան և տեղական սպառման համար լուրջ խնդիր է առաջացել։ Բացի ՀԷԿ-երից, բարձրավոլտ ցանցերը նույնպես անցնում էին Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններով: Այժմ մեծ մասամբ ենթակայաններն են ծանրաբեռնվածությամբ աշխատում։ Երբ ենթակայանները վերականգնվեն, արդեն փոխհոսքերի հարցը կհասկանանք։ Գլխավոր ենթակայանը պիտի ճիշտ աշխատի, որ կարողանան էլեկտրաէներգիա տրամադրել, և հասկանանք՝ ինքնաբավ է, թե ոչ։

Այս պահին գլխավոր խնդիրը ամբողջ Արցախում էլեկտրաէներգիա ապահովելն է, որից հետո կկարողանանք գնահատել՝ որքանով ենք կարողանում ապահովել, և որքան է անհրաժեշտ»,- նշեց պաշտոնյան:

Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ՀԷԿ-երը մասնավոր էին և մեծամասամբ՝ մինչ տարածքների հանձնումը, ապամոնտաժվել են։

«Հիմա գլխավոր խնդիրը ցանցի վերականգնումն է, օրինակ՝ Մարտունու շրջանում դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ։ Պատճառն այն է, որ Շուշիի ենթակայանից էր Մարտունու շրջան իջնում էլեկտրաէներգիան, բայց այդ ենթակայանը հիմա ավերված է։ Հիմա Հայաստանից եկող նոր ցանց է վերանորոգվում, որ մինչև Ստեփանակերտ ամբողջ ցանցը սկսի աշխատել, մի հատված է մնացել, գրեթե ավարտվում է։ Դա, որ միացավ, արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կստանանք, այս ՀԷԿ-երի ծանրաբեռնվածությունը կիջնի, քանի որ ենթակայաններն այս պահին գերծանրաբեռնված են աշխատում»,- ասաց էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատարը:

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական