Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամկետային զինծառայողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու գործով ձերբակալվել է երեք անձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժնից , 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային  Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում  գտնվող  հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում  պատճառել  հրազենային  վնասվածք:

Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա.Կարապետյանը,  Ս.Մելքոնյանը և Վ.Տեր-Վարդանյանը  ձերբակալվել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:


ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՄենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու