ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկել է Երևանի կայազորային հոսպիտալի աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի չափանիշներին: Նախարարը դիտարկել է կատարված աշխատանքների որակը, բժշկական սարքավորումների հագեցածությունը, զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում:



