Դիմակները 45%-ով նվազեցնում են COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական հետազոտությունը պարզել է, որ կրելուց մոտ 20 օր անց, դիմակները կարող են 45%-ով նվազեցնել Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Proceedings of the National Academy of Sciences» (PNAS) գիտական թերթում: Նյութը վերցրել ենք Forbes.com կայքից:
«PNAS»-ի հետազոտությունը ցույց է տվել, որ դիմակները պարտադիր կերպով կրելուց 20 օր անց, Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը կարող է իջնել 15-75%-ով՝ կախված տարածաշրջանից: Նոր դեպքերի թվի նվազում է դիտվել հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց մոտ:
Հետազոտողները նշել են, որ արդյունքները կարող են փոխվել՝ կախված տարբեր երկրների կլիմայական պայմաններից և տեղական կանոնակարգերից: Նրանք ավելացրել են, որ Գերմանիայում թեստերի անցկացման կանոնները միանման են, ուստի չեն ազդում թեստավորման տարբերությունների վրա: Նրանք նաև չեն ուսումնասիրել օգտագործվող դիմակների տեսակները:
Շարունակությունը՝ այստեղ



