Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես չեմ կարող թուրքի հետ 100 մետրի վրա ապրել. Բերձորի բնակչուհի

ՎԻԴԵՈ

Կառավարության տրամադրած օգնությունից Քաշաթաղի շրջանի բնակիչներին չի հասել, որովհետեւ ներառված չեն որեւէ սոցիալական ծրագրի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհին։

«Երեւի ծրագիր սխալ է կազմված։ Այն մարդիկ, որոնք մի քանի տարի Քաշաթաղում չեն ապրում, կարողացել են օգտվել այդ ծրագրից, իսկ մարդիկ, որոնք 44 օր պարտերազմի ժամանակ եղել են Արցախում, իրենք այդ ծրագրերից չեն կարողանում օգտվել»,- ասաց նա։

Բերձորցին ասաց, որ Սոցապ նախարարն ասել է՝ քննարկվում է այդ հարցը, եւ մոտակա օրերին այդ հարցին կտան պատասխան։

Բնակչուհին պատմեց, որ իրենք Քաշաթաղի շրջան սկսել են բնակվել 1994 թվականից. «Ինչ-որ բան կորցրել ենք Հայաստանում, գնացել ենք այնտեղ ահավոր պայմաններում 25 տարի ապրել ենք։ Թուրքի գոմը տուն ենք սարքել, դպրոց ենք սարքել։ Այստեղ կորցրել էինք ամեն ինչ, այնտեղ էլ կորցրինք ամեն ինչ, եկել ենք այստեղ, չգիտենք՝ որտեղ ապրենք, ինչով ապրենք։ Մարդիկ անասունները գլուխներով թողել դուրս են եկել, իրենց նախօրոք էլ չեն զգուշացրել, որ մարդիկ կարողանան իրենց կենդանիներին հանեն։ Հարավում մարդիկ վարկ են վերցրել, ցանք են արել, դուրս են եկել, իրենց շորն էլ չեն հասցրել վերցրեն»։

Նա ասաց, որ Բերձորից դուրս է եկել պատերազմի ավարտից մոտ 10 օր առաջ։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում ապրող այն քաղաքացիներին, որոնք այսօր հյուրընկալում են արցախցիներին իրենց տներում։

Հարցին՝ արդյոք իրենք ցանկություն ունե՞ն վերադառնալու Բերձոր, կինն ասաց. «Վերադառնալու ցանկություն կլիներ այն դեպքում, եթե Բերձորը պահպանվեր իր տներով։ Այնտեղ ապրող մարդիկ 15-20 րոպեով տնից դուրս են եկել, վերադարձել են տունը թալանված է։ Իմ տան լուսանկարը հիմա կարող են ցույց տալ. դռնից բռնած ամեն ինչ քոքահան է արված, անգամ դանակ, պատառաքաղ չեն թողել։

Մարդիկ գնացել են, որ իրենց իրերը բերեն, տեսել են տունը լրիվ դատարկ է։ Եթե մենք այդ տարածքը պահելու էինք հայերի համար, ինչու ամեն ինչ արվեց, որ այն հայաթափվի։ Ես չեմ կարող, պատրաստ չեմ թուրքի հետ 100 մետրի վրա ապրեմ»։

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում