Պատիվ ունեմ լինելու գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը
ԲԼՈԳԱրտակ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես Արտակն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը: Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։ Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։
Այսօր,մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։
Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։
Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Պատիվ ունեմ`
«Հայրենիք» զորախմբի հրամանատարի տեղակալ` Արտակ Ավետիսյան։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



