Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիվանագետները պահանջում են «ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ մի շարք դիվանագետներ հայտարարություն են տարածել, որում ասված է․

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության գործող իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը լրջագույն մարտահրավերների առջև կանգնեցրեց մեր երկիրը։ Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։ Այս ամենի ուղղակի հետևանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը: Այդ փաստաթղթում առկա են բազմաթիվ անորոշություններ, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների վերադարձին:

Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեզ տրված է պատմական հնարավորություն հետևողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին և սպաներին։

Սակայն այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականի դեպքում: Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ համազգային կարողականությամբ ու հետևողական քայլերով Հայաստանը Հանրապետությունը և Արցախը դուրս բերել այս ծանր վիճակից: Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի։

Հրայր Կարապետյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Արա Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Ռուբիկ Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Վարդան Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Էդգար Ղազարյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Հովհաննես Մանուկյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արա Սահակյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Օլեգ Եսայան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Աշոտ Գալոյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ցանկը բաց է ՀՀ այն դիվանագետների համար, ովքեր կմիանան հայտարարությանը

Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց