Ղրիմի հարցը ռուս-թուրքական հարաբերություններում եղած լրջագույն տարաձայնություններից է․Դմիտրի Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ունեցած դիրքորոշումը Ղրիմի առնչությամբ հանդիսանում է ամենից էական տարաձայնություններից մեկը Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ չնայած դրան, Մոսկվան համբերատարորեն իր տեսակետն է հասցնում թուրք գործընկերներին։
Պեսկովը նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի, ինչպես նաեւ՝ ռեգիոնալ անվտանգության համար կարեւոր են ռուս-թուրքական հարաբերությունները։ Կրեմլի խոսնակը գտնում է, որ այդ հարաբերությունները ունեն փոխշահավետ բնույթ եւ հիմնված են փոխադարձաբար մեկմեկու ներքին գործերին չմիջամտելու եւ փոխադարձաբար մեկմեկու շահերի հարգման սկզբունքների վրա։ Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Ղրիմի թեման որեւէ կերպ, որեւէ ձեւով քննարկման առարկա հանդիսանալ չի կարող։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



