Երևան, 23.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արդարադատությունը գործում է «խնդրանքներով». փաստաբանը՝ իշխանության յուրացման հանցակազմի, ժողովրդավարության միֆերի մասին.«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժողովրդավարության բաստիոնի» միֆի, սահմանադրական կարգի, իրավապահ համակարգի ու մեր երկրում առկա իրավիճակից բխող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:

Ոչ իրավաչափ գործողություններ, զուգահեռներ 2018թ.-ի հետ

Դիտարկելով նախ քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու, ինչպես նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին՝ Ա. Վարդևանյանն ընդգծում է. «Այս մոտեցումն ապացուցում է, որ ներկայիս ոստիկանությունը գործում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այն դեպքում, երբ ոստիկանությունը քաղաքական չեզոքություն պարունակող կառույց է: Երբ զինվորական հագուստով մոտ հարյուր հոգի հավաքվել էին կառավարության շենքի առջև, տեսա՞ք նրանցից գեթ մեկին բերման ենթարկեն նույն կամ գոնե նման ոճով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այլ հայացքներ ունեցող անձինք իրենց խաղաղ հավաքն են ցանկանում կատարել: Սա ցույց է տալիս, որ ոստիկանությունն իր գործողությունների համար ոչ մի իրավաչափ պատճառաբանություն չի կարող ունենալ, որովհետև այն արդեն իսկ սելեկտիվ է, միատեսակ չէ ու բացառապես ուղղված է հանուն՝ ինձ համար անհասկանալի երևույթների: Ոստիկանության գործողություններն ակնհայտ ոչ իրավաչափ են: Ես շատ լավ եմ հիշում, որ 2018թ.ին առհասարակ նման գործողություններ չէին ձեռնարկում, երբ ամբողջ քաղաքը փաստացի լրիվ կաթվածահար էր: Այսպես կոչված՝ խաղաղ ցույցերը, անհնազանդությունները շարունակական բնույթ էին կրում: Հիմա ո՞ր մեկն է հարիր ժողովրդավարության բաստիոնին»:

Ժողովրդավարության միֆը բացահայտելու համար Ա. Վարդևանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել վերջին երկուսուկես տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ տեղի ունեցածին. «Ի դեպ, որոշ առանձնահատկություններ արդեն իսկ անգամ հրապարակային դարձան: Միշտ ներկայացվում էր, թե արդարադատությանը ոչ ոք չի միջամտում, չի կարող միջամտել: Բայց պարզվեց՝ մեր արդարադատությունը գործում է «խնդրանքներով», երբ, օրինակ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է տարիներով լինել կալանքի տակ, քանի որ «խնդրանք» չկա, և ժամերի ընթացքում Ռ. Քոչարյանի անձնագիրը վերադարձնում են, քանի որ կա «խնդրանք»: Այսինքն, նման օրինակը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի միֆի մասին էինք մենք խոսում: Խոսում էին ժողովրդավարությունից, բայց հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ ՍԴ-ի նկատմամբ ու ինչ ճանապարհով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններ՝ մի քանի ժամվա ընթացքում: Կարելի է ասել՝ արդեն հիմա տեսնում ենք, թե ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումներն իրականում ինչ նպատակ էին հետապնդում»:

«Մեծ և միջին չափի դետալները լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությանը՝ Ա. Վարդևանյանը նախ ընդգծեց. «Մենք՝ փաստաբաններս, բարձրաձայնել, խոսել ենք այն մասին, որ գործ ունենք քաղաքական հետապնդումների հետ: Մենք խոսում էին նաև այն մասին, որ կան սրտի ու մարդու տարբեր այլ օրգանների դատավորներ, և իշխանությունն էլ երբեք չէր թաքցնում նման վերաբերմունքը: Այն դատավորները, որոնք իրենց համար ցանկալի ու հաճելի որոշումներ էին կայացնում, մշտապես պաշտպանության և հոգածության ներքո էին լինում բոլոր առումներով: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ հրապարակում է լինում, անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում, բայց Աննա Դանիբեկյանը մեկ այլ անձի բժշկական գաղտնիք է հրապարակում դատական նիստի ընթացքում, նույնիսկ քրեական գործ չի հարուցվում:

Իսկ բոլոր այն դատավորները, որոնք պարզապես իրենց երդմանն ու առաքելությանը հավատարիմ էին մնում, տարատեսակ հետապնդումների էին ենթարկվում: Մենք հիշում ենք՝ ինչեր տեղի ունեցան պարոն Ազարյանի նկատմամբ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Դավիթ Գրիգորյանը Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահին»: Փաստաբանը մեկ այլ խնդրի մասին է շեշտում՝ ընդգծելով, որ առհասարակ բոլոր մեծ և միջին չափի դետալները շատ լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն, իսկ այդ օրինակները քիչ չեն. «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նիստը նշանակվում է մայիսի 8-ին, և այդ օրը ամբաստանյալների աթոռին են նստում Արցախի առաջին պատերազմի լեգենդներ, հետախուզման մեջ է լինում ու մինչ օրս էլ հետախուզման մեջ է Հայաստանի քիչ գեներալգնդապետներից մեկը՝ Միքայել Հարությունյանը:

Մենք սրանով ի՞նչ ազդակներ էինք տալիս նույն մեր թշնամուն: Պարզ է, չէ՞, մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այդ մարդկանց նման կարգավիճակում տեսնելը կարող էր բարձր աստիճանի բավականություն պարգևել ու պատճառել միայն թշնամուն: Եվ այդպես էլ եղավ»: Իսկ դատավորների խորհրդակցության մասով փաստաբանն ընդգծում է. «Տեսանյութ էր հրապարակվել, որտեղ դատական իշխանությունը ներկայացնողների դեմքերը չերևացին, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը շատ հստակ էր. նա խոսում էր կոնկրետ կալանքի հարցերից, բառացի էլ ասում է՝ մոտ հիսուն կալանքի միջնորդություն է ներկայացվել, քսանը բավարարվել է, 30-ը մերժվել է, բա ինչի՞ է մերժվել: Կանչել էր դատավորների, որ կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցի հարցեր քննարկի:

Ու դա՝ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ մենք ունենք թե՛ անվտանգային, թե՛ բարոյական, թե՛ առհասարակ մարդասիրական խնդիրներ՝ ռազմագերիների վերադարձի չկատարում: Բացի այդ, մենք չենք էլ հասկանում ՀՀ-ի վարչատարածքային բաժանման հետ ինչ է կատարվում: Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից: Այսպիսի խնդիրներ ունենք, բայց վարչապետը կառավարություն է հրավիրում դատավորների, գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն էլ նստած՝ ուզում է կալանքի հարցեր քննարկել»:

Իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգ՝ բացառությամբ դատարանների

Փաստաբանը հավելում է՝ ունենք կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. «Կապիտուլյացիոն փաստաթղթերն իրենց բովանդակությունից են պարզ դառնում: Եթե այն լինում է միակողմանի, ուրեմն՝ կապիտուլ յացիա է: Տվյալ դեպքում այդ հայտարարության մեջ ո՞րն է ՀՀ-ի շահից բխող գեթ մեկ ողջամիտ ու համաչափ կետը: Զրո: Ոչ մեկը: Նույնիսկ ռազմագերիների՝ մեր հերոս տղերքի հետ կապված հարցի վերաբերյալ Ադրբեջանի համար կոնկրետ ժամկետային սահմանափակում չի ձևակերպվել: Այսինքն, խայտառակ փաստաթուղթ է ստորագրվել:

Ստորագրվել է փաստաթուղթ, ուր գրված չէ, որ մեր հայրենիքի հողերի հանձնումը այլևս ԽՍՀՄ սահմաններով պետք է տեղի ունենա, բայց մեկնաբանվում է այնպես, որ ԽՍՀՄ սահմանը պետք է գործի: Պարզ է, չէ՞, որ առնվազն մեկ կողմի ցանկությունն է եղել, որին ոչ մի կերպ դիմադրություն չի ցուցաբերվել: Նորություն չեմ ասի՝ ամբողջ միջազգային պատմությունը իր պատմական արձանագրումներն ունի. այս պայմաններում կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը պետք է հրաժարական տա: Հիմա ՀՀ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հայտարարում է, բայց դրան զուգահեռ ստորագրում է բոլոր՝ նույնիսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու հրամանագրերը:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահը մի կողմից, ընդդիմադիր խմբակցությունները մի կողմից, հանրային հեղինակություն հանդիսացող անձինք մյուս կողմից պահանջում են կառավարության հրաժարականը: Սա բնական, տրամաբանական պահանջ է, որին դեռ որևէ բնական ու տրամաբանական արձագանք չի տրվել: Առնվազն այս իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր է լինելու պատերազմի այս ողջ օրերի գործողությունների և պատերազմին նախորդող գործողությունների բազմակողմանի քննությունը:

Իմ կարծիքով՝ մենք այս իրավիճակից պատշաճ կարող ենք դուրս գալ միայն բոլոր սխալները պատշաճ ուսումնասիրելու ու դրանց պատշաճ գնահատական տալու դեպքում, ինչն անհնարին է այս իշխանության պայմաններում. մեզ մոտ իրավական համակարգը, բացառությամբ դատարանների, իշխանության հետ սինխրոնիզացված է գործում»:

«Արհեստական ռազմական դրության պահպանումը իրավական հետևանքներ է ունենալու»

Մեր զրուցակիցն իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգի համատեքստում է դիտարկում նաև ԱԱԾ-ի նախօրեի հայտարարությունը, սակայն կարծում է, որ այս դեպքում տրամաբանությունն անգամ պրիմիտիվ է. «Մոտ 7-8 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը նույն տեքստը, նույն տեսանյութը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում: Ուղղակի, փաստորեն, որոշակի ժամանակ անց ԱԱԾ-ն պարզապես իր լոգոն է տեղադրել ու հիմա վարչապետի մամուլի խոսնակի ձայնի փոխարեն այլ ձայն է հնչում: Այսինքն, միմյանցից նույնիսկ արտատպում են տեքստերն ու մտքերը, ինչը ցավալի է, որովհետև ԱԱԾ-ն չպետք է վարչապետի մամուլի խոսնակի խոսքերը ներկայացնողը լինի:

Կարծում եմ՝ մեր ԱԱԾ-ն իր առջև ծառացած շատ ավելի լուրջ մարտահրավերներ ունի, որոնց բավարար ուշադրություն էլ չի դարձվում. պատերազմական ընթացքը ցույց տվեց, որ, միգուցե, հենց մեր ԱԱԾ-ն պետք է շատ ուշադիր լիներ որոշ հարցերում: Բայց եթե նրանք զբաղված են լինելու նման հարցերով, ունենալու ենք այն, ինչ ունեցանք»: Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մի շարք պնդումներին՝ փաստաբանը նշեց. «Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը որոշակիության լուրջ դեֆիցիտ ունի, այն բավարար որակի հոդված չի հանդիսանում: Բայց, մյուս կողմից, ունենք մի իրավիճակ, երբ տպավորություն է, որ որոշ պաշտոնյաներ իրենց գործողություններով անում են ամեն հնարավորը, որ իրենց արարքներով հնարավորինս հստակեցնեն այս հոդվածը: Զուգահեռաբար՝ այստեղ իշխանության յուրացման խնդիրն է:

Գիտեք, որ ռազմական դրությունը մինչ օրս պահպանվում է, տեսանք նաև, որ ԱԺ իշխանական պատգամավորն ուղղակիորեն ասաց, թե ինչու է շահագրգռված, որ ռազմական դրությունը շարունակի պահպանվել: Բառացի ասում է՝ որովհետև ընդդիմադիրները կարող են նախաձեռնել վարչապետի անվստահության գործընթացը: Կներեք, բայց դրանից հետո մենք առնվազն իշխանության յուրացման առերևույթ հանցակազմի մասին պետք է խոսենք, որովհետև բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արհեստական ռազմական դրության պահպանումն իրավական հետևանքներ է ունենալու»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. Թրամփ Ջահերով երթի մասնակիցները շուտով կհասնեն Ծիծեռնակաբերդ. տարածքում աննախադեպ թվով ոստիկաններ կան Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը Ինտերնետը կարող է սահմանափակվել․ ՌԴ Ագարակում բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը․ կա 1 զոհ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը ջուրը չէ. պոլիկլինիկա Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին․ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է ԼՂ–ում քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. Գևորգյան Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը․ լուսանկարներ Դիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըԻ հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Եթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական և մշակութային վակուումի մեջ. Արտակ ԶաքարյանՀրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ինչ է պատահել Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողի Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծԻրազեկում․ կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Արտակարգ դեպք՝ Արարատում. 3-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն Մանվելյան Մարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Տան ծորակից ցեխաջուր է գալիս․ ահազանգ (տեսանյութ) Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետՀիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ Կարապետյան