Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում․ մարզպետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզպետարանից հայտնում են․
« ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետեւյալ պարզաբանումները․
Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,
մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,
մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,
Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,
Կապանի օդանավակայանը գտնվում է եւ կմնա Կապան համայնքի տարածքում»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



