Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներ դեռ շատ կան
ԲԼՈԳՎահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կայացվածությունը ժողովրդավար երկրի ստեղծման կարևորագույն նախապայմանն է: Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանության համակարգը գտնվում են հավասար զուգահեռներում և ապահովում են մեկը մյուսի զարգացումն ու ամրապնդումը: Առանց այս ամենի անհնար է պատկերացնել հզոր և զարգացած երկիր, քանի որ սա է հասարակության և պետության արժեհամակարգի գլխավոր բնորոշիչը:
Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներ դեռ շատ կան: Այս գործում մեզանից ընդամենը պահանջվում է գործել օրենքի տառին համապատասխան, օրենքն ընդունել որպես գերակա արժեք և անշեղորեն կատարել դրա յուրաքանչյուր կետ:
Արդեն տևական ժամանակ է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը զարգացման նոր փուլ է թևակոխում, սա խոսում է քաղաքացու կողմից իր իրավունքների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Ողջունելի փաստ է, քանի որ քաղաքացիական հասարակությունն իրավական պետության կարևոր հատկանիշներից է: Այս համատեքստում տեղին է հիշատակել Ադամ Միցկևիչի հայտնի խոսքը. «Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



