Գեներալ Սարոյանին տեղափոխելու են Գերմանիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կատարվել էր վիրահատական միջամտություն: Սարոյանը գտնվում էր բժիշկների հսկողության ներքո:
Մեր տեղեկություններով՝ Սարոյանի վիճակը ծանր է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ է, ինչ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է իրենց մոտ, դրական դինամիկա կա, բայց ամեն դեպքում նա պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:
«Գեներալը Գերմանիայում էլի է բուժվել՝ իր մյուս հիվանդությունների հետ կապված, որպեսզի ամբողջական վերականգնվի՝ նորից է մեկնում»,- մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



