Ժակ Շիրակը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախկին նախագահ 83-ամյա Ժակ Շիրակը դեկտեմբերի 9-ին հոսպիտալացվել Է առողջական վիճակն ստուգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին, դեկտեմբերի 10-ին հայտնել Է նրա դուստրը՝ Կլոդը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ «Ժակ Շիրակի առողջական վիճակը երկյուղների տեղիք չի տալիս»: Միեւնույն ժամանակ Կլոդ Շիրակը խոստովանել Է, որ «իր հայրը վերջին օրերի ընթացքում ուժասպառություն Էր զգում»: «Նա հիվանդանոցում կմնա մի քանի օր, հնարավոր Է՝ մեկ շաբաթ»,- ասել Է Ֆրանսիայի նախկին նախագահի դուստրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



