Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։ Նա Aravot.am- ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։ Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։Երկրորդ հարցադրում-պահանջը վարչապետից հետեւյալն է. «Պարոն վարչապետ, հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք։ Դուք ասում եք նախկին, նախկիններին ասում են՝ ներկա, իմ համար բոլորդ էլ մեկ եք։ Մենք Լեւոնի ժամանակ ճշմարտությունը խոսելու համար դատվել ենք, Ռոբերտի ժամանակ դատվել ենք, Սերժի ժամանակ ախպորս տղուն փակեցին 3 ամիս՝ ճշմարտությունը խոսելու համար։ Հիմա ճշմարտությունը խոսալու համար ախպերս ու ախպորս տղեն չկան։ Այն հանրահայտ տեսագրությունից հետո, որ ախպերս ասեց՝ դավաճանները չեն ներվելու, դրանից մի շաբաթ հետո ինքը չկա։ Եթե կա դավաճանություն,պահանջում եմ ես՝ դավաճանները պիտի դատապարտվեն։ Եթե այսօր մարդիկ կան, որ ասում են՝ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա՝ դա կլինի վարչապետ, պատգամավոր, եթե պատասխանատվություն ես վերցնում քո վրա, պատասխանատվությունը նաեւ ունի հետեւանքներ, պետք է պատժվի պատասխանատուն։ Նախկին, ներկա, ապագա, անցյալ իմ համար մեկ է, ես թագավոր եմ կորցրել ու հայ ազգն է կորցրել, ասեմ իմացեք։ Հայ ազգը կորցրեց մեկի, ով իր ամբողջ կյանքի 30 տարում հագից չհանեց համազգեստը։ Ու այսօր մարդիկ, որ մտած են այդ համազգեստի մեջ ու կարում են ամբողջ համացանցով հայհոյել էս ժողովրդի՞ն, ո՞վ եք դուք, կարո՞ղ եք հայհոյելու փոխարեն կանգնեք ասեք, թե որ դիրքում քանի թուրք եք խփել։ Բոլոր նրանց եմ ասում, հրապարակում կանգնածներին, բոլոր նրանք, ովքեր դիրքերից, կամ էն դերասանություն, որ արեցին իբր թե մարզպետարաններին հավաքվեցին, գնացին Մեղրիի սարերում նկատվեցին, դրա իմաստը ո՞րն է։ Դուք ծիծաղում եք մեզ վրա։ Մեր զոհերի արյունը դեռ թաց է ու այդ արյունը բողոք է բարձրացրել Աստծո մոտ ձեզ վրա, կլինեք նախկին, թե ներկա։ Ինչպես աստվածաշնչյան Աբելի արյունը բողոք բարձրացրեց Աստծո մոտ, այդպես էլ այս զոհերի արյունն է բարձրացրել, պատասխան եք տալու Աստծո առաջ։ Ով է այդ դավաճանը, ինքն իր մեջ արդեն գիտի։ Ես նորից եմ ասում, պահանջում եմ՝ հրապարակեք ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքի անդամների զոհերի մասին»։ Մենք ճշտեցինք՝ այսինքն, իրենք իրենց որդիներին, բալաներին այսպես ասած պահե՞լ են՝ նա պատասխանեց. «Այո, պահել են ու բանակ ուղարկել ֆանատներին։ Երկու պատերազմ՝ 90-ականներին, մեկ էլ 2016- ինչ մեր ազգը դհոլ զուռնայով, պարելով գնում էր պատերազմ։ Էդ ո՞նց եղավ, որ էս անգամ փախնում էին, ո՞վ սարքեց։ Չկար կազմակերպող։ Ես զգուշացնում եմ՝ որեւէ մեկը, կլինի վարչապետ, պատգամավոր, չփորձեք կռվող տղերքին ասեք՝ փախել են, ձեզ թույլ չենք տալիս, որովհետեւ դուք ձեր ընտանիքներում չեք ունեցել զոհ, ձեր սրտերը չի մրմռացել, չեք ողբացել, չեք լացել։ Դուք իրավունք չունեք խոսեք զինվորի մասին, էն զինվորի, որ էսօր տարածքները տվեցինք, զինվորներին էլ հետը։ էն հրամանատարները, որ այսօր ամպագոռգոռ խոսում են, թող կանգնեն ասեն՝ քանի՞ զինվոր են իրենց հետեւից տարել ու էն ամենաբարձր գողացողը միայնակ է գնացել սահման, 10-15 հոգով: Ես, որպես զինվոր ու իմ կողքին գտնվող 300 պայմանագրային հովազներ են։ Բայց մի բան ասեմ, մենք, որ 150 հոգով եկանք Երեւան, որ մեզ հագուստ տային, պիտի լինեին, ասեցին՝ շատ եք եկել, մեր վաշտերը օրենքով պիտի լինեն 98 հոգի։ Եղբայր, պատերազմ է, ի՞նչ օրենքի մասին ես խոսում դու, 150-160 հոգի բերել ենք, 300 հոգի սահմանում ունեինք կեսին հետ ենք ուղարկել։ Լացում էին տղաները։ Եվ այդ տղաներին ասում են՝ փախնող, արցունքներն աչքերին ասում էին՝ կամանդիր, մենք հետ չգանք… Ո՞վ կարող է ասել՝ հրաման եղե՞լ է հարձակման, որ մարդը հարձակվի։ Միշտ նահանջ, նահանջ, իսկ նահանջում կոտորվում է միշտ։ Իմ սիրտը ցավում է նրա համար, որ պատգամավորներն ասում են՝ դե պատերազմ էր, կերտեցինք։ Ոչ, չկրվեցինք, դուք կրվեցիք, Ռուստամը հաղթել է, ախպերս հաղթել է։ Ես դիակի մոտ ասում էի՝ ախպեր, բաներ են կատարվում, երանի քեզ, որ չտեսար, գնացիր ու չես տեսնի, թե ինչ են անում։ Ինչ է նշանակում թուրքը գա մտնի գյուղերը ու հայերին ոչ մեկը չկա պահող, ասեն գնացեք էստեղից, էս մեր տներն են։ Սա՞ էլ են նախկիններին անում, թե՞ Քադաֆին է անում։ Տղա ենք ունեցել, դիրքում վառվեց, բայց չիջավ դիրքից, մինչեւ վերջ կռվեց։ Ո՞նց կարող եք ասել, թե փախել են, դուք եք փախել ու մեզ մենակ թողել։ Ես պահանջում եմ, պահանջատեր են, ես կորցրել եմ, պահանջում եմ ցուցակներ ձեր եւ նախկինների զոհվածների։ Քառասունքից երկու օր առաջ նոր հրապարակում են եղբորս որդու զոհված լինելը։ Վաղուց հուղարկավորել էինք, դա ի՞նչ է նշանակում, կոմպետենտ չեն, չեն հասկանում՝ ինչ են անում։ Ես չեմ ասում Նիկոլը վատն է։ Ախպեր, դու չես կարող 20 կգ-անոց շտանգա բարձրացնել, քո քաշը հերիքում է 20 կկլանի։ Դու գնա քո 20 կիլոն հանի։ Ախպորս անունից եմ ասում, ես չեմ թողնի իմ ամբողջ զորքը քո հետեւից գա։ Ինքը չէր սիրում անարդարություն։ Նա մի արտահայտություն արեց՝ հրամանատարը, եթե իր տեղում չի, պետք է լքի։ էսօր ախպորս խոսքը կատարվեց, որպես հրամանատար դուք ձեր տեղում չեք։ Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու, եթե դուք գիտեք ովքեր են»։   Սերոբ Գասպարյանը դիմեց նաեւ զինվորականներին. «Լեգենդար հրամանատարներ իրենց հարցազրույցներում ասում էին, թե խուճապ են ստեղծել, առաջնագծում զինվորներին ասել են՝ Նիկոլը հողերը ծախել է, փախչեն հետ։ Ես հիմա հարց եմ ուղղում, առաջվա լեգենդար հրամանատարներ, ձեր լեգենդն արդեն վերջացավ, ես պահանջում եմ ձեզանից անուններ տալ։ Հովազի լեգենդը կմնա մինչեւ վերջ, բայց ձերը վերջացավ, որովհետեւ դուք բաներ եք խոսում, բայց անուններ չեք տալիս: Անուններ տվեք, ձերբակալեն դավադիրին։ Ո՞վ է պատասխան տալու 10 հազար զոհերի արյան համար»։ Հետո Սերոբ Գասպարյանը դիմեց Արայիկ Հարությունյանին. «Քեզ եմ դիմում, դու ինձ խոստացար, որ Հայաստան գաս, իմ հետ հանդիպում կունենաս՝ իմ հարցերին պատասխան տալու համար։ Չարեցիր դա։ Եկար ու չարեցիր։ Այնտեղ տղերքն ինձ խնդրեցին, որ շատ հարցեր չտամ քեզ, բայց ասում եմ՝ դու խաբեցիր ինձ»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գասպարյանը կոնկրետ ժամանակ տվեց Փաշինյանին․ «Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալիր, եթե ոչ, դու ես դավաճանը։ Հրապարակեք ձեր ընտանիքի, պատգամավորներից սկսած բոլոր իշխանականների ընտանիքների զոհված անդամների ցուցակը։ Ձեր աթոռներին նստած ծիծաղում եք մեզ վրա, չգիտեմ որտեղից եկած, պատահականությամբ պատգամավոր դարձած, ծիծաղում եք մեզ վրա։ Մենք ձեր համար ենք գնացել, դատարկ հողը մեզ պետք չի, հողը պետք է ժողովրդով։ Մենք հանուն դրա գնացինք ու կորցրեցինք։ Կպարզվի՝ նախկիններին են դավաճանել, թե ով ու իմացեք, հաստատ մեր ազգը ծնել է ու կծնի Սողոմոն Թեհլերյաններ, սա լավ հիշեք։ Մի օր մի տեղից ձեր առաջ դուրս կգա ինչ- որ մեկը, որ դուք չեք կարող նայել նրա աչքերի մեջ, դու կլինես նախկին, թե ներկա, կապ չունի։ Մի ծիծաղեք մեր վրա, եթե մենք սկսենք ձեր վրա ծիծաղել, դուք տեղ չեք ունենա մոլորակի վրա տափելու»։




Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ