Եթե Փաշինյանն ավելի շուտ զորքը հեռացներ, այսպիսի ամոթալի վիճակում չէր հայտնվի․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մենք հաղթեցինք տեղեկատվական պատերազմը, հաղթեցինք ռազմի դաշտում, քաղաքական հարթությունում: Առաջին օրերից ես ասում էի, որ այդ հարցը պետք է լուծվի ռազմաքաղաքական ճանապարհով: Ես ասել էի, որ մենք ցանկացած պահի կարող ենք դադարեցնել պատերազմը, և մենք պատրաստ էինք դրան մեկ պայմանով, որ Փաշինյանն անձամբ ասեր, թե երբ է զորքերը դուրս բերելու այդ հողերից: Հենց դա տեղի ունեցավ, ես դադարեցրի մեր հարձակողական գործողությունները: Եթե նա ավելի շուտ դա աներ, այսպիսի ամոթալի վիճակում չէր հայտնվի։ Այն ժամանակ նա առաջ քաշեց 7 պայման, ես ասացի՝ ես ունեմ մեկ պայման։ Դուք պետք է զորքը հեռացնեք այդ տարածքներից։ Իսկ քո բոլոր 7 պայմանները ես նետում եմ աղբարկղը», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



