Կառավարությունը հաստատեց թռիչքային անվտանգության բարձրացմանը միտված ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը:ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ ծրագրի ներդրումը կապահովի թռիչքների անվտանգության մակարդա կի շարունակական բարելավումը: «Ծրագրի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխան»,- ասաց Մովսեսյանը:
Ծրագիրն ուղղված է պետական կառավարման մարմինների և քաղաքացիական ավիացիայի ոլորտի կազմակերպությունների ներդաշնակեցմանը` իրենց կողմից թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման գործում, պետությունում թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկմանն ու գնահատման ապահովմանը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավմանը:



