ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը բժշկական ջոկատ է ուղարկում Ղարաբաղ
ՎԻԴԵՈՌուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը, որոնք մշտապես պատրաստ կլինեն առաջին բուժօգնություն, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել:
Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



