Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչվեց ԱՄՆ նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավար Էմիլի Մերֆին նամակով տեղեկացրել է Ջո Բայդենին, որ գործակալությունը պաշտոնապես հաստատել է իրեն որպես 2020 թ. նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող և սկսվելու է իշխանության փոխանցման գործընթացը, գրում է Fox news-ը:
Այս նամակով փաստորեն վերջակետ է դրվում մեկ շաբաթից ավելի տևած հակասություններին, երբ Բայդենի անցումային խումբը մեղադրում էր Մերֆիին և նրա գործակալությանը ՝ իշխանության սահուն փոխանցման համար անհրաժեշտ անցումային կարևոր ռեսուրսները չպահպանելու համար: Նախագահ Թրամփը ևս դեռ պետք է ընդունի ընտրությունների արդյունքները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



