Վրաստանում անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արեւելյան շրջանում գտնվող Դեդոպլիսցկարո քաղաքում անհայտ անձինք լույս դեկտեմբերի 10-ի գիշերը գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը: Այդ մասին, հաղորդել Է «Գրուզիա Online» ինտերնետ-հրատարակությունը:
«Անցած գիշեր Դեդոպլիսցկարոյում գնդակոծել են մեր գրասենյակը, որը նաեւ պատգամավորական բյուրո Է»,-հրատարակությունը մեջբերել Է կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի խոսքը:
«Միասնական ազգային շարժումը» հիմնվել Է 2004 թվականի նոյեմբերին եւ իշխող կուսակցություն Է եղել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



