ՀՀ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են Երևանի կենտրոնական փողոցները․ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցները, տեղեկացնում է Yerkirmedia.am–ը։
Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցները տևական ժամանակ փակ են եղել, մինչև ՀՀ վարչապետը հսկայական ավտոշարասյունով դուրս եկավ Կառավարության շենքից:
Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ իր ավտոշարասյան տեղաշարժման ժամանակ մայրաքաղաքում ճանապարհներ չեն փակվում, ինչպես եղել է նախկին ղեկավարների օրոք։ Վարչապետը նաև ասել է, որ իր ավտոշարասյունը նույնիսկ կանգնում է լուսանցույցի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



