«Երջանիկ եմ, որ մեր կյանքում մեծ փոփոխություն կլինի...». Ռուզաննա Անդրեասյանը փոքրիկ հրաշքի սպասելիս. լուսանկարներ
ՖՈՏՈ
Երգչուհի, բազմաթիվ երգերի հեղինակ Ռուզաննա Անդրեասյանը ամուսնացել է ու կազմել իր գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: Երջանիկ ամուսինների ընտանիքում սպասվում է համալրում: Նրանց առաջնեկը աղջիկ է, ում ապագա ծնողները որոշ են անվանել Նատալի: Ռուզաննայի ամուսինը` Սերգեյ Հովհաննիսյանը, մասնագիտությամբ դաշնակահար-գործիքավորող է: Նրանք համկուրսեցիներ են եղել:
Past.am-ը ստորև ներկայացնում է երջանիկ զույգի համատեղ լուսանկարները:
«Երբ դեռ չէինք ամուսնացել, միասին որոշել էինք, որ մեր աղջկան կանվանենք Նատալի, կարծես, մեր երազանքն իրականանում է։ Հիմա հուզմունքս ու անհանգստությունս մեծ է, ամենակարեւորն` ուզում եմ՝ երեխան առողջ ծնվի։ Երջանիկ եմ, որ մեր կյանքում մեծ փոփոխություն կլինի։ Երեխայի համար անհրաժեշտ գնումներն արդեն արել ենք ու անհամբեր սպասում ենք»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգչուհին:




















































