Ովքե՞ր են այս անհայտ համազգեստով մարդիկ
ԲԼՈԳ
Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia խնդրում եմ շտապ պարզաբանում ներկայացնել, թե ովքե՞ր են այս անհայտ համազգեստով մարդիկ։
Ոստիկանները պարտավոր են կրել օրենքով սահմանված համազգեստ!
Մանրամասնեմ❗️❗️❗️
«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքները պարտավորեցնում են կրել ոստիկանական համազգեստ։ Դիցուք՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
Հարգելի պարոն Arman Tatoyan,
Խնդրում եմ հետեւողական լինել, եւ, եթե հնարավոր է հանրությանն իրազեկել, թե ովքեր են այս չինական հանդերձանքով՝ մարդկանց ազատությունը սահմանափակելով բռնություն կիրառողները։




















































