Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի
ՄՇԱԿՈՒՅԹԽստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու, Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասված է հայտարարության մեջ։
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



