ԱՄՆ իշխանությունները Boeing 737 MAX-ին թույլ են տվել վերադառնալ երկինք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) չեղարկել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքի մասին որոշումը, գրում է Forbes-ը:
Այդ որոշումը նախադրյալներ է ստեղծում Boeing 737 MAX-ի կոմերցիոն շահագործումը վերսկսելու համար, սակայն դա չի նշանակում, որ ինքնաթիռը կարող է անհապաղ վերադառնալ երկինք: FAA-ն պետք է առանձին հավանություն տա օդաչուների վերապատրաստման նոր ծրագրերին:
737 MAX-ի սերտիֆիկացման պրոցեսն անցել է այլ երկրների ավիացիոն կարգավորիչների հետ FAA փոխգործակցության «աննախադեպ» պայմաններում: Այդ կարգավորիչները նշել են, որ կատարված փոփոխությունները նրանց թույլ կտան վստահաբար հավանություն տալ իրենց օդային տարածքում օդանավերի թռիչքներին: Հոկտեմբերին Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը Boeing 737 MAX-ն անվտանգ է ճանաչել:
Չնայած նրան, որ FAA-ն Boeing-ին ազատում է լուրջ խնդիրներից, կորոնավիրուսը ընկերության համար նոր դժվարություններ է ստեղծել, գրում է The Wall Street Journal-ը: Այս տարի չեղարկվել են 737 MAX-ի պատվերների գրեթե 10 տոկոսը: Boeing-ի ղեկավարությունն ակնկալում է, որ 450 օդանավերից մինչեւ տարեվերջ պատվիրատուների նկհասնի գրեթե կեսը:



