Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեց ամս­վա «հույ­սը». ինչպես ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը.«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Պատերազմի ընթացքում կրած պարտությունը և դրա հետևանքով Հայաստանի և Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, և որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։ Սրանք հարցեր են, որ պատասխան են պահանջում հատկապես այն պայմաններում, երբ ողջ հանրությունն այսօր ծանր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Այստեղ է, որ առաջ է գալիս պատասխանատվության հարցը։ Բոլոր դեպքերում շատ հստակ է, որ երկրի իշխանությունները պատասխանատու են իրենց կառավարման ժամանակահատվածում թե՛ ձեռքբերումների (եթե այդպիսիք ընդհանրապես կան) և թե՛ ձախողումների համար։ Եվ կասկած չկա, որ ստորացուցիչ պայմաններով պարտադրված հրադադարի ստորագրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական թիմի ուսերին։

 

Եվ չնայած Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն իրականում վերջինս ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու կամ խուսանավելու փորձեր է կատարում, քանի որ այս իրավիճակում պատասխանատվությունը ենթադրում է առաջին հերթին հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչի մասին, ի դեպ, հստակ արտահայտվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Բայց մինչ հանրության և քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականը, վերջինս ներկայացնում է իր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը։ Վերջինս փորձում է հանրությանը համոզել, թե իրենք այսքանից հետո էլ ունակ են երկիրը վերականգնման փուլ փոխադրել։

 

Փաստացի Փաշինյանը ժողովրդից և քաղաքական ուժերից մինչև 2021 թվականի հունիսը ժամանակ է խնդրում և այս մի քանի ամիսների արդյունքների հետ էլ փորձում է կապել իր՝ իշխանության մնալու կամ չմնալու հարցը։ Այսինքն, մարդը ուզում է ժամանակ ձգել՝ հույսով, որ այս ամենը կմոռացվի կամ իրեն ավելի ներողամիտ կվերաբերվի ժողովուրդը: Ամենակարևոր անելիքների մասով Փաշինյանը խոսում է պատերազմի հետևանքների վերացման, տնտեսության զարգացման, բանակի բարեփոխումների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման և այլ հարցերի մասին։ Բայց մարդիկ կարող են հարց բարձրացնել, իսկ ի՞նչն էր խանգարում գործող ու աթոռներից պինդ կառչած իշխանությանը այդ անելիքների մասին մտածել նախքան պատերազմը։ Հարցն այն է, որ Փաշինյանի երկուսուկես տարվա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրենք ավելի շատ զբաղված են փիառով, քան թե զուտ գործով, և ամեն մի առօրեական աշխատանք, թեկուզ դրանք լինեին շատ չնչին, ներկայացնում էին մեծ ձեռքբերում։

 

Վարչապետի կողմից ասուլիսների անբաժանելի մասը կազմող 100 փաստերը դրա վառ ապացույցն են, քանի որ այդ փաստերում բազմաթիվ ուշադրության ոչ արժանի թեմաներ էին ներառվում։ Դրան գումարած այն փաստը, որ Փաշինյանի կառավարման ընթացքում հասարակության պառակտումը հասավ իր գագաթնակետին, իսկ հիմնական ձախողումները սրբագրվեցին նախկին իշխանությունների վրա։ Բայց սա չէր խանգարում, որպեսզի Փաշինյանը խոսեր մինչև 2050 թվականն ընկած ֆանտաստիկ նպատակների մասին և դրանով հանրային տրամադրություններ բորբոքեր։

 

Մի քանի տասնամյակի հեռավորությունից օրակարգի ձևավորումը առկա խնդիրներին առերեսվելուց խուսափելու փորձերից մեկն էր։ Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ պատերազմը եղավ այն ցուցիչը, որն ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը, առավել ևս հիմա, երբ տանուլ են տվել պատերազմը, երբ բացարձակ հանրային վստահություն չունեն։ Ու չնայած դրան՝ վեց ամսվա ծրագիր է ներկայացվում:

 

Թեպետ, հանուն արդարության, պետք է հավելենք, որ երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, որ սա մի վերջին փորձ է, ինչը հազիվ թե «աշխատող» լինի: Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները և, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը:

Արթուր Կարապետյան

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով