Պեսկովը պատասխանել է Պուտինի առողջության մասին հարցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը «միանգամայն նորմալ է»: Ինչպես փոխանցում է Известия-ն, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Աղբյուրի տվյալներով՝ կառավարության նիստի ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների քննարկման ընթացքում Պուտինը մի քանի անգամ հազացել է:
Խորհրդակցության ժամանակ Պուտինն ընդգծել է, որ հիվանդներին պետք է ոչ թե կառավարել, այլ բուժել: Այսպես նա արձագանքել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերին հիվանդներին կառավարելու համակարգի մասին:
Նոյեմբերի 18-ի դրությամբ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 991 998 դեպք, որոնցից 20 985-ը՝ վերջին մեկ օրում: Միևնույն ժամանակ նշվում է, որ աշնան ընթացքում առաջին անգամ ապաքինվածների թիվը գերազանցել է հիվանդացողների թվին:



