Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները Ստամբուլի ավելի քան 10 հասցեներում համաժամանակյա գործողություններ են սկսել: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Հաղորդվում է, որ կան մեծ թվով ձերբակալվածներ: Ոստիկանությունը գործողությունների շրջանակում ձերբակալել է նաև երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) երիտասարդական թևը ներկայացնող անձանց:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



