Համաշխարհային բանկը 50 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 50 մլն դոլար փոխառություն հատկացնել Հայաստանին: Ինչպես տեղեկացրին Համաշխարհային բանկի լրատվական ծառայությունից, միջոցները կուղղորդվեն լայն շրջանակի բարեփոխումների, որոնք նպատակամղված են երկրում ֆիսկալ, սոցիալական եւ բնապահպանական կայո ւնության ամրապնդմանը, ինչպես նաեւ նրա արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
Այս հատկացումը երրորդն է այն փոխառությունների շարքում, որոնք, ընդհանուր առմամբ, կոչված են օժանդակելու աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակին, որը երկրի գլխավոր մարտահրավերն է:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



