Տիկի՛ն Նազարյան, ձեր ֆեյսբուքյան էջում Դուք «շեյր» եք արել բոլոր բանդաների լայվերը․ Նաիրա Զոհրաբյան
ՎԻԴԵՈՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով բռնություն քարոզելու և տարածելու թեմային, իր խոսքն ուղղեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին։
«Տիկի՛ն Լենա Նազարյան, Դուք այստեղ ասում եք, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին մեղադրում եք անօրինականություններ կատարելու մեջ։ Տիկի՛ն Նազարյան, Դուք կին եք, մայր եք, ինձ թվում էր՝ հեռացրած կլինեիք, Ձեր ֆեյսբուքյան էջում դուք «շեյր» եք արել բոլոր էն բանդաների լայվերը, որտեղ ամենախուլիգան բռնության կոչերն են անում և ամենախուլիգան հայհոյանքներն են տալիս ընդդիմության հասցեին։ Հիմա Դուք այստեղ ասում եք, որ մե՞նք ենք բռնության կոչեր անում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրան հակադարձեց Լենա Նազարյանը։
«Հարգելի՛ տիկին Զոհրաբյան, վարչապետի մամուլի խոսնակն արդեն հրապարակել է տեսանյութ իմ ասածի վերաբերյալ, ապացույցները տեսեք այդ տեսանյութից»,- նշեց Լենա Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




















































