Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։ Այդ մասին նա ասել է Ջեբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը «պատասխան է տալու օրերս Քելբաջարում (Քարվաճառում) այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



