Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վախ հասկացողությունը չկար, բայց կար զգուշություն. «Դժոխքի դարպասներ» դիրքի պահապաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի առաջին օրերից եղել է դիրքերում, սկզբում՝ Ֆիզուլիում, հետո՝ Շուշիի մոտակայքում։

-Պարո՛ն Գրիգորյան, պատերազմի առաջին իսկ օրերից եղել եք դիրքերում։ Նախ կուզենայի անդրադառնայիք դիրքերում անցկացրած շրջանին, ի՞նչ տպավորություններ ստացաք, ի՞նչ տպավորություններով ետ եկաք։

-Մենք մեր ջոկատով դիրքեր ենք մեկնել Սիսական ջոկատի կազմում։ Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը մենք մեկնել ենք։ Քանի որ մենք մի քանի մարտական ընկերներով էինք, մի քանի հոգի էինք, միացել ենք Սիսական ջոկատին, և արդեն Սիսական ջոկատի կազմում մեկնել ենք Ֆիզուլիի առաջնագիծ։ Երբ որ մենք արդեն մոտեցանք Ֆիզուլիին, արդեն թեժ մարտեր էին ընթանում։ Այդ ժամանակ արդեն հենց 27-ի նենգ գրոհի ընթացքում մեր երիտասարդ զինվորները (ժամկետային զինծառայողները - ՀՐԱՊԱՐԱԿ) բավականին կռիվ էին տվել իրենցից բազմակի անգամ գերազանցող ուժերի դեմ, որոշակի կենդանի ուժի կորուստներ էին կրել, որոշակի դիրքեր արդեն հակառակորդը գրավել էր։ Բայց, երբ որ մենք եկանք, այդ գրավված դիրքերի եզրերին դրանից հետո հակառակորդը ոչ մի մետր առաջ չանցավ, որովհետեւ արդեն կազմակավորվեցինք, վերախմբավորվեցինք ու սկսեցինք արդեն պաշտպանությունը կազմակերպել։ Ասեմ Ձեզ, որ բավականին ծանր էր, եթե չասեմ՝ ծայրահեղ ծանր էր, որովհետեւ հակառակորդը կիրառում էր տարբեր տեսակի հրետանի, օդը հակառակորդի ձեռքում էր գտնվում։ Իսկ Դուք գիտեք, որ ում ձեռքին օդն է, նա էլ վարում է պատերազմը։ Ցանկանում եմ շեշտել, որ ի պատիվ բանակային հրամանատարությունից Հադրութի գումարտակի հրամանատարի տեղակալ Էլդար Միրզոյանի, ի պատիվ ականանետով գործող մեր զոհված տղաների՝ մենք չնչին, շատ չնչին հնարավորություններով այնպիսի կորուստ էինք պատճառում հակառակորդին (թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի), որ հակառակորդը նույնիսկ հետ էր նահանջում, խայտառակ ձևով էր հետ նահանջում՝ մեզ գերազանցելով մի քանի անգամ ամեն ինչով։ Հակառակորդն ամեն ինչ ուներ, բայց ինչպես ասել եմ, նորից կրկնում եմ՝ մեր տղերքի նման տղերք չուներ, ամեն ինչ ունեին, ամեն ինչ ու շատ։ Մեր ջոկատում էր նաև իմ մարտական ընկեր Շահե Աճեմյանը, որը «Խաչակիրների» ջոկատի փոխհրամանատարն էր Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ, նա տիրապետում էր թուրքերենին, արաբերենին, կային նաև այլ տղաներ Սփյուռքից։ Մեզ համար շատ զարմանալի էր, որ մեր դեմ մարտնչում է ոչ թե ադրբեջանական բանակը, այլ՝ թուրքական բանակը։ Դրանից հետո, որ զգուշացրեցին, որ մեր դեմ թուրքեր են, ու նաև արաբերեն խոսացողներ էլ կային, որը ենթադրում էր, որ նաև վարձկաններ կային։

-Դիրքերում եղած ժամանակ քանի՞ օր հետո իմացաք, որ թուրքերի դեմ եք կռվում։

-Գիտե՞ք, թուրքական դիրքերը ...

-Նկատի ունեք ադրբեջանակա՞ն։ 

-Թուրքերի (մենք այդպես էինք ասում) դիրքերը մեզանից 50 մետր էին հեռու, գոռում էին, իրենց ձայնը, խոսակցությանը լսվում էր։ Տղաներն ասում էին ադրբեջանցիներ չեն թուրքեր են, հետո տեսանք, որ իրենք թուրքական կարմիր դրոշը հանեցին ու դրեցին արդեն։ Այնպես էր, որ նույնիսկ մարտերի ժամանակ նրանք թուրքերեն հայհոյանքներ էին գոռում։ Այդպես 24 օր պահեցինք «Դժոխքի դարպասներ» (զինծառայողների կողմից էր կնքված անունը) դիրքը։ 24-րդ օրը մենք արդեն շրջափակման մեջ էինք, հրաման ստացվեց, որ դուրս գանք։

-Ֆիզուլիում ո՞վ էր ձեր ջոկատի հրամանատարը։

-Փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։ Ցերեկը Շահե Աճեմյանը «լայվ» մտավ եւ մենք արդեն դե պայմանավորվել էինք, հավաքվեցինք ու գնացինք։ Բոլոր հաջող արեցինք, գիտեինք՝ հետ չենք գալու։ 

-Այդ 24 օրը, որ եղել եք դիրքերում, թուրքական հատուկջոկատայինների դիմագրավե՞լ եք։

-Հատուկջոկատայիներ, գիտե՞ք ոնց, ջոկատայիննեի պետք է իմանաս իրենց զենքով, համազգեստով և այլն, և այլն, դժվար էր տարբերել՝ որն է հատուկջոկատային, որը՝ ոչ, որովհետեւ շատ լավ հագեցած էին ամեն ինչով։ Տարրական օրինակ բերեմ. թշնամու ցանկացած զինվորի դիակը նայելիս, տեսնում էինք, որ բոլորի մոտ ինքնաձիգների վար կար գիշերային տեսանելիության սարքեր, որոնց կարիքը մենք խիստ ունեինք։ Չունեինք այդ սարքերից, դիրքից դիրք էին տանում, միմյանց էին փոխանցում, մարտկոցները լիցքաթափված էին լինում, իրար «ձեռք բռնելով» դիրք էինք պահում, իսկ իրենց ամեն զինվորի մոտ դա կար։ Սա մի օրինակ եմ բերում, էլ մնացածի մասին չեմ խոսում՝ հանդերձանք, զրահաբաճկոն և այլն։ Եղել են նաեւ խնդիրներ մատակարարման հետ, որովհետեւ, ինչպես զինվորներն անում էին դրել «Մսաղաց», մատակարարման համար դիրքերից իջնելն էլ էր հերոսություն, որովհետև շատ վտանգավոր էր։ Այն տղաները, որոնք մեզ հաց, ջուր էին բերում, 4 օր ջուր չենք ունեցել, 4 օր առանց մի կաթիլ ջրի ենք եղել։ Բայց ի պատիվ մեր տղաների, այնպիսի հերոսություններ, ես ասում եմ՝ այնպիսի մարտական ոգի, որ ունեին մեր տղաները, ասել եմ ու նորից կրկնում եմ՝ Հին սպարտացիները կնախանձեին այդպիսի մարտական ոգի ունենային։ Անհնարին բաներ էին անում, անհնարին։ Նույնիսկ, ասում եմ, այդպիսի մարտաֆիլմ չեք գտնի, որ դրանցում գտնեք այդպիսի հերոսություններ, որ անում էին մեր զինվորները, մեր երիտասարդները, մեր երեխաները։

-Իսկ Անօդաչու թռչող սարքերի հանդիպե՞լ եք։

-Կային թե՛ նկարող, հետախուզական, թե՛ խոցող, հարվածային, «Բայրաքթար»-ներ։ Դա մեր կյանքի առօրյան էր դարձել, այսինքն՝ դրանք օդից չէին իջնում, նույնիսկ այնպես էր, որ ցանկացած տեղ գնալու համար «մի աչքը օդում» էր (կոպիտ ասած)։ Մեր խրամատի խնդիրն այն էր, որ չպահվող էր ու հարմարություն չկար, նույնիսկ զուգարանը գտնվում էր 150 մետր հեռու, որը թուրքերի դիպուկահարի տեսադաշտում էր։ Այսինքն՝ դա էլ էր խնդիր, վտանգավոր։ Ինքը դասական խրամատ չէր, այսպես ասած, ամրակայված չէր, փոսի էր նման՝ խրամաբջիջներով, կրակելու դիրքերով։ Մի փոքր նկուղանման թաքստոց կար, բլինդաժ չէր, մի տասնհինգ հոգի էինք, այնտեղ 6 հոգուց ավելի մարդ չէր տեղավորվում։ Հիմնականում ժամկետայիններին էին պատսպարվում այնտեղ, երբ որ ռմբակոծություն էր լինում, հարձակում էր լինում,  հարվածում էին «Սմերչ»-ներով, «Գրադ»-ներով, ականանետը մշտապես աշխատում էր, հետո գալիս էին «Ֆ 16» կործանիչները 3-4 հատ։ Երբ ուզում խփում էին, այսինքն՝ օդն իրենցն էր, հետո գալիս էին «ՍՈւ 25»-ները։ Այդ ժամանակ երեխաներին էինք թաքստոց հրում, դե գիտեք, մի քիչ տաքարյուն էին, մի քիչ անուշադիր կարող էին լինել։ Մեր կորուստների գրեթե 90 տոկոսից ավելին բեկորներից էր, դրա համար իրենց էինք հրում թաքստոցներ, մենք՝ տարեցներս, ավելի վարժ էինք, իրենք, կարելի է ասել, մի քիչ անուշադիր էին, որովհետեւ  իրենց համար էլ էր մի քիչ անսովոր։ Իրենց շատ վարժ էին զինատեսակների հետ աշխատանքում՝ հակատանկային նռնականետ, Կալաշնիկովի գնդացիր, ամեն ինչին ընտիր էին տիրապետում։ Իրենք իսկական մարտիկներ էին և այդ մարտերում իրենք էլ ավելի կոփվեցին, այսպես ասեմ։ Խնդիր չկար, մենք լիովին իրենց վստահում էինք, մեր հույսը դնում էինք իրենց վրա, իրենք էլ՝ մեզ վրա։

-Քանի՞ հոգի էիք կամավորականներով, քանի՞ հոգի էին ժամկետային զինծառայողները։

-Տեսեք, մենք գնացել էինք Սիսական ջոկատի կազմում, բայց մեր մինիխումբն առանձնացավ գնաց ժամկետայիններին միացավ, բայց մենք առանձին տեղ էինք զբաղեցնում, իրենք՝ առանձին։ 7 հոգով ենք եղել, հետո մոտավորապես 10-12 օր հետո Սիսական ջոկատից 2-3 հոգի եկան-միացան մեզ որպես օգնություն։ Բայց պետք է կրկին շեշտեմ, որ ուժերի հարաբերակցությունը հակառակորդի կողմն էր, բայց քանակը որակ չի տալիս։ Ես Ձեզ ասեմ, որ մեր տղաների մարտական ոգին բարձր էր, հակառակորդը հրետակոծում էր, մենք խնդում էինք, ասում էին՝ «Խի՞ եք խնդում», մի հատ էլ էին խփում։ Նովրուզի օրը նռնակներով «շնորհավորեցին» իրենց, ասում էինք՝ «Բարեւ Ձեզ, շնորհավոր ձեր Նովրուզը», այ էս տիպի էր, մեր տղաները չէին վախենում։ Վախ հասկացողությունը չկար, բայց կար զգուշություն։ Այսինքն՝ լիովին սթափ վիճակ էր, չկային անզգուշություն կամ հիմար քայլեր, ոչ։ Կար ողջամիտ զգուշություն, բայց դա էլ օգնում էր։ Հակառակորդի բոլոր դիվերսիաները հետ են մղվել։ Տարբեր ժամանակ էին փորձեր կատարում՝ հույս ունենալով, որ տվյալ ժամանակ ավելի թույլ կլինի պաշտպանությունը։ Բայց ամեն անգամ կորուստներ էին կրում ու հետ նահանջում։

-Իշխանական խմբերը, Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, իրենց սպասարկող շրջանակները լուրեր են տարածում, թե իբր կամավորականներ են փախել։ Այդպիսի բաներ ձեզ մոտ նկատվե՞լ է, բարոյահոգեբանական վիճակը ծա՞նր է եղել։

-Դա լկտի սուտ է։ Եղել են երեխաներ, որոնք բանակից ազատված են եղել, բայց էլի եկել էին, օրենքով ծառայությունից ազատված երեխաներ էին։ Մեր խրամատի անունը կատակով «Պալատ» էին դրել։ Այ էսպես էր բարոյահոգեբանական վիճակը, կատակներով, կարող եք դիտել որոշակի տեսանյութեր սոցցանցերում տարածված, այսինքն՝ ինքներդ էլ կհասկանաք, երբ որ դիտեք տեսանյութերը։ Մարտական ժամանակ էին այդ տեսանյութերը։ Ով ասում է՝ հայ մարտիկը, հայ ռազմիկը փախել է, ուրեմն էդ մարդն անիծյալ է, էդ մարդը վիրավորում է մեր զոհված եղբայրների հիշատակը։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան