Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



