«Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի».Գ.Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ: Մինչև ներս մտնելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցին, թե ինչու՞ են իրեն նորից ԱԱԾ հրավիրել՝ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ծառուկյանից շատ են վախենում, ամաչում են, աչքերիս չեն նայում, դրա համար չեն թողնում անվտանգությունից տուն գնամ: Ես ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, և այս իրավիճակը երկար չի տևելու: ԲՀԿ նախագահը հայտարարել է նաև, որ եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, ապա այս վիճակը չէր լինի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



