Իշխանությունը մոբիլիզացվում է՝ ընդդեմ ԵԽԽՎ զեկույցների
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան հանրաքվեի մեծ մարաթոնն ավարտած Վիգեն Սարգսյանն իր մոտ էր հավաքել արտաքին գործոց նախարարության պատասխանատուներին: Միայն Նալբանդյանը չէր մասնակցում՝ Բրյուսելում է:
Ներկա էին ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ, ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամներ: Քննարկելու էին հունվարի կեսերին մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում ներառված Ռոբերտ Ուոլթերի, այսպես կոչված, «օկուպացված տարածքների», ինչպես նաեւ Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի մասին հակահայկական զեկույցների հետ կապված հակաքայլերը, մշակելու էին այդ ուղղությամբ մոտեցումները` Սփյուռք-Եվրոպա-Հայաստան տանդեմով, բոլոր հնարավորությունները վեր հանելու համար: Անդրադարձ է եղել նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների` հանրաքվեին տված գնահատականներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



