Նարեկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը:
«Քրեական գործն Առաջին ատյանի դատարանի վարույթում է և նախնական դատական նիստով անդրադարձ է եղել կալանավորման հարցին: Այդ որոշումը մենք բողոքարկել ենք Վերաքննիչ դատարանում: Արդյունքում միջնորդությունը բավարարվել է և Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել՝ 25 մլն դրամ գրավի դիմաց»,- նշեց Պիվազյանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



