Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն ԼՂ-ն. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը լուծվելու է։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը։
«Այս տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու ուղղությամբ», - նշել է դիվանագետը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



