Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանությունը հայտնում է, որ պատերազմի ողջ ընթացքում ընկել են ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։

Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։

Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին:

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։

Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։

Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության:

Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում