Նաև ես եմ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար. Արայիկ Հարությունյան
ՎԻԴԵՈՀարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



