Ումի՞ց են պաշտպանվում պատգամավորները. ԱԺ դարպասները զոդելով փակել են (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր երեկոյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակում են։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են փակում Ազգային ժողովի դարպասները, ինչին ի պատասխան նա ասաց, որ նոյեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ դարպասները կոտրվել են եւ այժմ վերանորոգվում ու ամրացվում են։ Այնուամենայնիվ, այցելելով ԱԺ, NEWS.am–ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ ԱԺ դարպասները ներսից մետաղյա ձողով զոդելով փակել են, ինչը նշանակում է՝ այդ դարպասներից այգի մուտք գործել այլեւս հնարավոր չէ։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



