Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ներկայությունը Արցախում զուտ խորհրդատվական բնույթ է կրել, նա հրամանատարական որևիցե գործառույթ չի ունեցել: 

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օհանյանն ասաց, որ լուրերը, թե Շուշիի օպերացիան ինքն է ղեկավարել, իրականությանը չեն համապատասխանում:

«Շուշիում էլ ես հայտնվել եմ որպես աջակցող և իմ հնարավորության սահմաններում Շուշիի մոտակայքում, մատույցներում, իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ, ասենք՝ աշխարհազորի ձևավորմանը՝ աշխարհազորի և բանակի համագործակցության շրջանակներում»,– շեշտեց նա։

Անդրադառնալով Շուշին հանձնելու մասին հայտարարություններին՝ Օհանյանը պնդեց, որ դրանք ևս ճիշտ չեն:

«Մարտական գործողությունների ընթացքում մեր ստորաբաժանումները պայքարել են, կռվել են հակառակորդի քանակական ու ԱԹՍ-ների գերիշխող պայմաններում: Հրամանատարական կետը, որի ղեկավարի հետ ես եղել եմ, Շուշիից հանվել է, քանի որ շուրջ 10 ժամ շրջափակման մեջ է եղել: Հանվել է, որպեսզի մեր զորքերը լիարժեք կարողանան Շուշի քաղաքում կրակային խոցում, հրետակոծություն, ռմբակոծություն իրականացնեն հայտնաբերված ռազմական օբյեկտներին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը վերջին մարդկանցից է եղել, որ դուրս է եկել Շուշիից, բայց դրանից հետո էլ` դեռ նոյեմբերի 6-ին, 7-ին մարտերը շարունակվել են:

Բայց Շուշիի անկման պատճառներից մեկն, ըստ Օհանյանի, հակառակորդի թվային առավելությունն է եղել: Այդ թվաքանակի շնորհիվ թշնամուն հաջողվել է շրջանցել, անցնել Շուշին շրջապատող լեռնային, անտառապատ տեղանքը, շրջանցելով՝ մտնել հայկական ուժերի թիկունք ու դիրքավորվել Շուշիում:

«Նրանց թվաքանակին մենք, ցավոք, չկարողացանք դիմանալ, և այսպես ստացվեց»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Օհանյանը չի բացառում, որ պատերազմի տարբեր փուլերում, ռազմաքաղաքական ավելի սթափ վերլուծության ու գնահատականի արդյունքում, ճիշտ վերախմբավորումների, ռազմական տեխնիկայի, սպառազինության ու մարդկային ռեսուրսների ժամանակին ու ճիշտ ապահովման պարագայում հնարավոր կլիներ ավելի լավ պատկեր ունենալ:

Շուշին Ադրբեջանին հանձնելու և մի շարք այլ պայմաններով հրադադար հայտարարելու համաձայնությունը, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ճարահատյալ, իրադրությունից բխած համաձայնություն էր: Իսկ թե որքանով էր այն ճիշտ կամ սխալ, Օհանյանը թողնում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարների վերլուծությանը:

«Գործողությունների ճիշտ գնահատականը հետագայում բանակը կվերլուծի, և, որքանով անհրաժեշտ լինի, մեր հասարակությունը կտեղեկացվի»,- կարծում է լեգենդար հրամանատարը:

Բայց մինչ այդ Օհանյանը նշում է, որ պարտությունը միայն բանակի վրա բարդելը ճիշտ չէ, այն իր ուսերին պետք է վերցնի նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին, նա վերահաստատեց իր արդեն հնչեցրած տեսակետը, որ այն շատ վատն է: Իսկ թե որքանով էր հնարավոր խուսափել դրանից, Օհանյանը չի փորձում գնահատական տալ:

«Դա պետք է ներսում լինես, որ հասկանաս՝ ինչպիսի լծակներ, ազգային ու միջազգային երաշխիքներ ունենք մենք այս պահին այն չիրականացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում լինում են թե՛ ներքին ու թե՛ արտաքին ճնշումներ: Բայց շատ ավելի կարևոր է, որ այդ փաստաթուղթը համապատասխանի իրավական նորմերին՝ երկրի ներսում ստացած լինի խորհրդարանի հավանությունը, իսկ միջազգային ասպարեզում՝ համաձայնեցված լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Այդուհանդերձ, ստորագրված փաստաթուղթը ներկա վիճակում, Օհանյանի կանխատեսմամբ, կարող է հանգեցնել Արցախի` դեռևս հայկական մնացած տարածքների հայաթափմանն ու հերթական ցեղասպանությանը:

«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը