Մակրոն. Իսլամիստական ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոզամբիկում քաղաքացիական անձանց վրա վերջերս կատարված հարձակումների մասին հաղորդագրություններն ընդգծում են իսլամիստական ահաբեկչության կողմից միջազգային հանրությանը սպառնացող վտանգը, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում:
Վերջին օրերին «Իսլամական պետության» հետ կապված զինյալների կողմից իրականացված հարձակումների արդյունքում շուրջ 50 մարդ է մահացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Մոզամբիկում ավելի քան 50 մարդ է գլխատվել, կանայք առեւանգվել են, գյուղերը կողոպտվել են, ապա` հրդեհվել: Բարբարոսները խաղաղության կրոնն օգտագործում են ահաբեկչություն սերմանելու համար. Իսլամիստական ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է, որը միջազգային արձագանք է պահանջում»,- գրել է Մակրոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



