ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք շատ ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման ցավալի հետևանքների: Լուրջ մտահոգություն ենք հայտնում կատարված միջադեպի առնչությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին: Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակը»,- ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



