Հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արցախի ԱԻՊԾ (լուսանկարներ)
ՖՈՏՈОրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։
Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։
Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։
Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։










1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



