Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է ամեն ինչ անել շտկել ռազմաքաղաքական իրավիճակը ռազմաճակատում․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Մամուլում տեղ գտած հրապարակումները իրականությունից այնքան հեռու են՝ ինչքան թուրքերը բարեկրթությունից։ Մեր մասով ինչ գրվել  է՝ բանահյուսություն էլ չի, այլ լկտի սուտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քննարկումներն ընթացքի մեջ են, քաղաքական ուժերն իրենց կարծիքներն են հայտնում։ Երբ վերջնական բան լինի ու հայտարարի գանք, այն ժամանակ էլ կիմանաք մանրամասները։ Բայց քանի դեռ պրոցեսն ավարտված չէ, կոռեկտ չեմ համարում խոսել։ Մի բան փաստ է՝ վիճակը ծանր, օրհասական է, մենք մեր գնահատակնները տվել ենք թե՛ վարչապետի հետ հանդիպմանը, թե՛ կուսակցությունների հետ քննարկումների ժամանակ»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ շեշտելով․

«Յուրաքանչյուր կուսակցություն այս կամ այն հարցի, հայտարարության, գործողության վերաբերյալ կարող է ունենալ իր կարծիքը։ Եթե բոլոր հարցերում բոլոր կուսակցություններն ունենային նույն կարծիքը, ապա բոլորն էլ նույն կուսակցության անդամ կլինեին։ 20-ից ավելի կուսակցություններ քննարկումների մեջ են, երբ քննարկումներն ավարտվեն, դրանից փաստաթուղթ կծնվի, կտեսնեք, թե փաստաթղթում ինչ գնահատականներ կան, եւ ով ինչպես է մտածում»։

Արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հայտարարությունը, որ պետք է պետական հատուկ մարմին՝ օպերատիվ կառավարման շտաբ ստեղծել, ուժի մեջ է մնում։

«Մենք ասել ենք՝ կոնսոլիդացրեք ազգային ներուժը, պետական գործիչներին, փորձ ունեցող դիվանագետներին, ռազմական գործիչներին, նախկին նախագահներին, վարչապետերին։ Ճիշտ աշխատանանք իրականացրեք բոլոր ուղղություններով Ռուսաստանի՝ փաստացի մեր միակ դաշնակցի հետ, հարաբերություններ զարգացրեք  եւ փորձեք  էդ ամեն ինչը ծառայեցնել ՀՀ-ին ու Արցախին»,- նշեց Շարմազանովը՝ հավելեով, որ Ռուսաստանի հետ շատ բան  կա անելու։

«Շատ բան էլ չի արվել, բայց քանի դեռ մի կողմից ռազմական դրություն է, մյուս կողմից էլ կուսակցությունները քննարկումների մեջ են՝ մանրամասներ հաղորդել չեմ կարող»։

Ամփոփելով զրույցը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց․

«Պետք է ամեն ինչ անել շտկել ռազմաքաղաքական իրավիճակը ռազմաճակատում, սա է խնդիրը։ Այսօր բոլորիս հայացքներն ուղղված են Արցախ։ Մեր կուսակցության փոխարեն կարող եմ ասել, որ մենք առաջին իսկ օրվանից մեր համեստ ռեսուրսները թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմատեխնիկական, թե՛ հումանիտար, թե՛ կամավորական ներդրել ենք ընդհանուր նպատակի համար։ 40-ից ավելի օրերի ընթացքում բացի կոնսոլիդացիայի, համախմբման, բանակին սատար կանգնելու վերաբերյալ կոչերից որեւէ այլ բաներով զբաղված չենք եղել, բայց, այո, իրավիճակը մտահոգիչ է»։

Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ