ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում դեկտեմբերի 9-ի ժամը 20.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Շիրակի մարզի «Ղոչ» կոչվող հատվածին, Ապարան-Նիգավան, Ապարան-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31-րդ կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



