Ինչպես է Պուտինն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Էրդողանի առաջարկին. Պարզաբանում է Պեսկովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Շաբաթ օրը մենք հայտնել ենք թեմաների մասին, որոնք քննարկվել են Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իրոք շոշափվել է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ով խնդրել է մեկնաբանել, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելուն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



