Շուշիի բերդի «գրավման» տեսանյութը կեղծ է. այն նկարահանվել է այլ վայրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առընչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։
Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, և ո՛չ էլ զինված, ավելին՝ քաղաքացիական հագուստով են։

Հաջորդ վայրկյաններին բարձրունքից երևացող քաղաքում որևէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում՝ իսկ այդ թեժ մարտերը որտե՞ղ էին ընթանում։

Ի վերջո, պարզապես համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդերը, կտեսնենք, որ դրանք տարբեր են։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



