Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, պատրաստվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է NTV-ն` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Նա նշել է, որ զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին, և մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին` Բարոնը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



