ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Մինչ այս նշանակումը նա ԱԱԾ տնօրենի տեղակալն էր:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամնանագրով նա ազատվել էր նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



